Պաշտոնական

ՀՀ նախագահը հյուրընկալեց հայոց կաթողիկոսներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին։

Երևանում առաջիկա օրերին անցկացվելիք կարևորագույն երկու միջոցառումներից՝ Եկեղեցական- ներկայացուցչական 5-րդ ժողովից և Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից առաջ հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետն անդրադարձել են աշխարհասփյուռ հայության և մայր հայրենիքի առջև ծառացած համազգային խնդիրներին ու մարտահրավերներին, Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանն ուղղված աշխատանքներին և պետություն-եկեղեցի հարաբերություններին ու համագործակցությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button