Հասարակություն

Հակառակորդի հրազենից զոհված զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել

Մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից զինծառայող Մհեր Հովհաննեսի Հակոբյանի մահվան դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ  քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի  13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը), հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից։

Զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում  մահացու հրազենային վնասվածք է ստացել սեպտեմբերի 18- ին՝ ժամը 09:15-ի սահմաններում`  N զորամասի մարտական դիրքում։

Նախաքննությունը շարունակվում է։

Ի դեպ՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանը հետմահու պարգեւատրվել  է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ցուցադրել ավելի
Back to top button