ԿարևորՄիջազգային

ԵԽ- ն Ադրբեջանի դեմ թիրախային պատժամիջոցների կոչ է անում

Եվրախորհրդարանն այսօր ձայների բացարձակ մեծամասնությամբ դատարապտել է Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների եւ իրավապաշտպանների դեմ ծավալած հալածանքների համար եւ կոչ արել թիրախային պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիեւի վարչակարգի ներկայացուցիչների դեմ, հայտնում են ՀՅԴ մամուլի գրասենյակից։

Եվրախորհրդարանի բանաձեւը «դատապարտում է Ադրբեջանի կառավարութան գործողությունները, որոնց նպատակն է խաթարել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների, երիտասարդ ակտիվիստների եւ մտավորականների կապերը, որոնք հսկայական նշանակություն ունեն վերացնելու երկու երկրների միջեւ երկարատեւ թշնամությունը՝ այս առումով հիշեցնելով Լեյլա Յունուսի եւ իր ամուսին Արիֆի կարեւոր աշխատանքը»։

Բանաձեւում Եվրախորհրդարանն ափսոսանք է հայտնում, որ մարդու իրավունքների հարցով ԵՄ- Ադրբեջան երկխոսությունն առաջընթաց չի արձանագրել՝ կոչ անելով ԵՄ արտաքին գործերի ծառայությանը աշխուժացնել այդ երկխոսությունը՝ այն դարձնելով արդյունավետ։ Եվրոպայի խորհրդարանը նաեւ կոչ է ուղղել ԵՄ խորհրդին եւ անդամ պետություններին, որ պահանջեն Միջազգային օլիմպիական կոմիտեից կոչ ուղղել Ադրբեջանին՝ դադարեցնել ճնշումները եւ որպես Եվրոպական օլիմպիական խաղերի հյուրընկալ երկիր՝ հարգել օլիմպիական կանոնադրության՝ ԶԼՄ- ների ազատության ապահովման պայմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button