Միջազգային

ԱՄՆ ցամաքային զորքեր Իրաք չի ուղարկի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին հայտարարել է, որ Իրաք ցամաքային զորքեր չի ուղարկի: Ելույթ ունենալով ԱՄՆ ռազմական ուժերի կենտրոնական հրամանատարությունում  նա ընդգծել է, որ Իրաքում գտնվող զինվորները մարտական գործողություններ չեն իրականացնի: Միաժամանակ նշել է, որ «իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները վտանգ են ներկայացնում ոչ միայն Իրաքի և Մերձավոր Արևելքի  երկրների, այլ նաև ԱՄՆ քաղաքացիների համար: Օբաման ընդգծել է, որ ջիհադիստների դեմ պայքարը միայն Միացյալ Նահանգների խնդիրը չէ: Ըստ նրա իրենց օգնություն են առաջարկել ավելի քան 40 երկիր:

Ցուցադրել ավելի
Back to top button