Միջազգային
ԱՄՆ Սենատը հաստատել է Թուրքիայում դեսպանի թեկնածությունը


ԱՄՆ Սենատը միաձայն՝ 98 կողմով հաստատել է Ջոն Բասի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից։
Երեկ նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Ռիչարդ Միլսի և Ռոբերտ Ցեկուտայի` համապատասխանաբար Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպաններ նշանակելու թեկնածության հարցը:
Քննարկումների ավարտի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի նախագահ Քրիս Մըրֆին նշել էր, որ սեպտեմբերի 18-ին` հինգշաբթի օրը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է քվեարկություն անցկացնի` հաստատելու Միլսի և Ցեկուտայի թեկնածությունները: