Միջազգային

«Սիստեմա» հոլդինգի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովին տնային կալանքի տակ են վերցրել

«Սիստեմա» հոլդինգի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովին տնային կալանքի տակ են վերցրել: Նա մեղադրվում է «Բաշնեֆտի» գործով փողերի լվացման մեջ, տեղեկացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: «Ռուսաստանի գլխավոր քննչական  վարչությունում հետաքննվում է Բաշկրտստանի վառելիքա- էներգետիկ համալիրի մեջ մտնող ձեռնարկության բաժնետոմսերի յուրացման և նաև դրանց օրինականացման փաստով քրեական գործ: Հետաքննությունն ունի բավարար հիմքեր ենթադրելու, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը օրինականացնելու գործին Եվտուշենկովը մասնակցություն է ունեցել», -ասել է Մարկինը, նշելով, որ գործի հետաքննությունն ընթացքի մեջ է: «Սիստեմա» ընկերությունը Եվտուշենկովին ներկայացրած մեղադրանքն անհիմն է համարում: «Մենք քննչական կոմիտեի ներկայացրած մեղադրանքը «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովին համարում ենք ամբողջովին չհիմնավորված և օգտագործելու ենք օրենքով նախատեսված իրավապատպանական  միջոցները մեր դիրքրոշումը պաշտպանելու համար», — Իտառ- տասսը մեջբերել է ընկերության մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքը: Հիշեցնենք, որ «Բաշնեֆտի» գործի հետաքննության շրջանակներում Մոսկվայի Բասմանյան դատարանի որոշմամբ հուլիսին կալանքի տակ է վերցվել նաև մեր հայրենակից, հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը: Դեռ այն ժամանակ հոլդինգի ղեկավարությունը հայտարարել էր, որ «Բաշնեֆտի» բաժնետոմսերի հնարավոր յուրացումների հետ իրենց ընկերությունը որևէ կապ չունի:

Ցուցադրել ավելի
Back to top button