Մշակույթ

Շառլ Ազնավուրը համերգ կտա Մոսկվայում

Հոկտեմբերի 3-ին աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը համերգով հանդես կգա Մոսկվայում, հայտնում է ИТАР ТАСС գործակալությունը: Նա ներկայացնելու է իր դասական երգացանկը: Նոր երգեր չեն հնչելու: Ազնավուրը գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է, որ շարունակում է մտածել ռուսերենով սկավառակ թողարկելու մասին: Այս առիթով նա նկատել է, որ շատ ռուսերեն բառեր գիտի, սակայն ազատ չի խոսում: Ունի ռուսերեն տեքստեր, որոնք ցանկանում է թարգմանաբար հասկանալ՝ նախքան ձայնագրվելը: Նա նկատել է, որ Ռուսաստանն այն երկրներից է, որտեղ իր համար միշտ առանձնահատուկ հաճելի է լինել:

Ազնավուրն իր բազմամյա կարիերայի ընթացքում ավելի քան հարյուր սկավառակ է թողարկել, նկարահանվել 60 ֆիլմերում, արժանացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ 1997-ին «Սեզարի»՝ կինոյում իր ներդրման համար:
Ցուցադրել ավելի
Back to top button