Հասարակություն

ՀՀ- ն ու ԿԽՄԿ- ն ստորագրել են անհետ կորածների հարազատներից կենսանմուշներ վերցնելու արձանագրությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը, առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնն ու ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակին այսօր ստորագրել են «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ  կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ» արձանագրությունը։

Անհետ կորած անձանց ընտանիքների անդամներից վերցված կենսաբանական նմուշները կհեշտացնեն անհետ կորած անձանց որոնումներն ու հայտնաբերումը, կմեծացնեն զոհվածների արտաշիրիմումն իրականացնելու ընթացքում աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Բոլոր կենսաբանական նմուշները կպահպանվեն ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում` հարկ եղած պարագայում համապատասխան փորձաքննություն անցկացնելու  նպատակով:

Արձանագրությունն ստորագրվել է նախարար Սեյրան Օհանյանի, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար, տիկին Սառա Էպրեխտի հանդիպման ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button