Միջազգային

Կիևի նախաձառնած ընտրություններին Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները մասնակցել չեն պատրաստվում

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Կիևի՝ դեկտեմբերին նախաձառնած ընտրություններին մասնակցել չեն պատրաստվում: Դոնեցկի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն ասել է, որ երեկ Ռադայի ընդունած օրենքի դրույթները Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհելու վերաբերյակ իրենց ձեռնտու չեն, և իրենք մինչև տարեվերջ կկազմակերպեն ընտրություններ՝ իրենց հարմար պայմաններով: Զախարչենկոն «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է, որ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը կանտեսի նաև ուկրաինական խորհրդարանի ընտրությունները: Հիշեցնենք, որ Ուկրաինայի գերագույն ռադան երեկ ընդունել է Դոնբասում խաղաղության հաստատման տեսանկյունից կարևորագուն օրենքներ՝ Դոնեցկին և Լուգանսկին տրամադրելով հատուկ կարգավիճակ երեք տարով:

Ի դեպ, անջատողականներն այսօր հայտարարել են, որ ուկրաինական բանակը փաստացի  չեղյալ է հայտարարել հրադադարի մասին պայմանավորվածությունները և ակնակրել. չնայած Ռադայում ընդունվող օրենքներին և միջազգային մակարդակով ընթացող բանակցություններին Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորումը մոտ ապագայի հարց չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button