Քաղաքական

Արցախում է Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությունը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լեհաստանից ժամանած պատվիրակությանը՝ Լեհաստանի Հանրապետության սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ։

Հանդիպմանը քննարկվել են Լեհաստան-Արցախ կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ-լեհական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, ինչը դրական ազդեցություն ունի արդի պայմաններում երկկողմ կապերի զարգացման վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button