Միջազգային

Անկարան չի ճանաչում սեպտեմբերի 14-ին Ղրիմում կայացած տեղական ընտրությունները

Անկարան չի ճանաչում սեպտեմբերի 14-ին Ղրիմում կայացած տեղական ընտրությունները:Ինչպես նշվում է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդգագրության մեջ, պաշտոնական Անկարան չի ճանաչում Ղրիմի Ինքնավար Հանրապետության անօրինական միացումը Ռուսաստանին, ուստի սեպտեմբերի 14-ին թերակղզում անցկացված ընտրությունները Թուրքիան  նույնպես չի ճանաչում:

Հիշեցնենք, որ քվեարկության միասնական օրն անցկացվել է սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի 85 շրջաններից 84-ում։ Ղրիմում, որը մարտին կայացած հանրաքվեի արդյունքներով միացել է ՌԴ-ի կազմում, անցկացվել են խորհրդարանի և համայնքային իշխանությունների ընտրություններ՝ համաձայն ռուսական օրենսդրության։

 

Ցուցադրել ավելի
Back to top button