Միջազգային
Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին օրենք
Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին օրենք: Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում այս տարվա դեկտեմբերի 7-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Երեք տարով կսահմանվի տեղական ինքնակառավարման հատուկ կարգ: Կստեղծվեն ազգային միլիցիայի ջոկատներ, որոնց գործունեությունը կկոորդինացնեն համապատասխանաբար գյուղական և քաղաքային իշխանությունները:Օրենքի օգտին քվերակել է 277 պատգամավոր: Ուկրաինայի օրենսդիրը մեկ այլ օրենքով համաներում կշնորհի երկրի արևելքի ձերբակալված անջատողականներին: Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախագահ Պյոտոր Պորոշենկոն իր իսկ ներկայացրած օրենքների ընդունմանը հետևել է անձամբ՝ խորհրդարանի նիստերի դահլիճից: