Միջազգային

Մեծ Բրիտանիայի վարչապետը շոտլանդացիներին կոչ է արել դուրս չգալ թագավորության կազմից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հերթական անգամ շոտլանդացիներին կոչ է արել դուրս չգալ թագավորության կազմից և հիշեցրել է, որ հակառակ պարագայում Շոտլանդիայի համար հետադարձ ճանապարհ չի լինի: Վերջին շաբաթվա ընթացքում, սեպտեմբերի 18-ին սպասվող անկախության հանրաքվերի նախաշեմին Քեմերոնը երկրորդ անգամ է այցելել Շոտլանդիա: Բրիտանական կաբինետի ղեկավարը նաև հիշեցրել է, որ Շոտլանդիան անկախանալու դեպքում կզրկվի Բրիտանիայի հետ ընդհանուր արտարժույթ ունենալու հնարավորությունից և նախազգուշացրել է, որ թագավորության կազմից դուրս գալը հիվանդագին հետևանքներ կունենա նաև շոտլանդացիների սերունդների համար: Հասարակական կարծիքի հարցումների համաձայն վերջին շաբաթվա ընթացքում Շոտլանդիայում անկախության կողմնակիցների և հակառակորդների թիվը գրեթե հավասարվել է:

Ցուցադրել ավելի
Back to top button