Հասարակություն

Հայաստանն ունի մասնագիտական ներուժ, հայտարարում է շվեյցարացի սրտաբանը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Հայաստանն այսօր ունի մասնագիտական ներուժ և հագեցված սարքավորումներ, որի շնորհիվ կարելի է սրտի բարդ վիրահատություններ իրականացնել: Տեսակետը Ցյուրիխի «Իմպարկ» կլինիկայի պրոֆեսոր Պոլ Վոգինն է, ով իր աշխատաքնային խմբով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, և այսօրվանից մինչև սեպտեմբերի 18-ը խորհրդատվություններ է տրամադրելու հիվանդներին, և անհրաժեշտության դեպքում վիրահատելու։

«Առողջ սրտերի կամուրջ» հասարակական կազմակերպության և «Էրեբունի» բժշկական կենտրոնի համագործակցության արդյունքում սեպտեմբերի 16- 18-ը Ցյուրիխի «Իմպարկ» կլինիկայի պրոֆեսոր Պոլ Վոգի գլխավորած ինվազիվ սրտաբանների խումբը, որոնք բարեգործական հիմունքերով գիտագործնական աշխատանքներ են իրականացնում աշխարհում, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանի հետ միասին խորհրդատվություններ և վիրահատություններ են իրականացնելու արդեն Հայաստանում:

Վաղ առավոտից սրտի խնդիրներ ունեցող հիվանդները խորհրդատվություն էին անցնում բժշկական կենտրոնում,  իսկ վաղը այն հիվանդները, որոնց ախտորոշման վերջնական արդյունքնում եղել են հայ բժիշկների կողմից երկակի կարծիքներ, կենթակվեն երկու տեսակի բժշկական միջամտության ՝  բաց սրտային և ինվազի՝ ներանոթային:

Կարևորելով շվեցարացի բժշիկների ներկայությունը մեր երկրում՝ Համլետ Հայրապետյանը նկատեց, որ համագործակցության արդյունքում տեղի է ունենում մասնագիտական փորձի, մտքերի փոխանակում՝ ախտորաշման և բուժման վերաբերյալ, որն ապահովում է ինֆորմացիոն օգնություն հայ բժիշկների համար:  Պրոֆեսորը չբացառեց նաև, որ «Առողջ սրտերի կամուրջ» հասարակական կազմակերպությունը ծրագրում է նաև հայ բժշիկների այցելություններ արտերկիր:

Շվեցարացի սրտաբան Պոլ Վոգը խոսելով «Էրեբունի» ԲԿ իրենց այցելության մասին նշեց, որ առաջին անգամ հյուրի կարգավիճակով իր խումբն այցելել է 2 ամիս առաջ և, քննարկելով համագործակցության տարբերակները, այսօր արդեն իսկ խորհրդատվություններ է և, իհարկե, վիրահատական միջամտություն է իրականացնում։

Պոլ Վոգը դժվարացավ խոսել հայ բժշիկների պատրաստվածության մասին, քանի որ ժամեր է ինչ համագործակցում են, բայց բժշկական սարքավորումների տեսանկյունից բժշկական կենտրոնն ունի առաջնային բոլոր սարքավորումները եվրոպական չափանիշներին համապատասխան տրամադրելու համար:Վստահեցրեց շվեցարացի սրտաբանը:

Ցուցադրել ավելի
Back to top button