Միջազգային

Ուկրաինան ու ԵՄ վավերացրել են Ասոցացման մասին համաձայնագիրը

Կիևն ու Բրյուսելը այսօր համաժամանակյա վավերացրել են Ասոցացման համաձայնագիրը: Ուկրաինայի գերագույն Ռադայում փաստաթղթի օգտին քվեարկել է 355 պատգամավոր: Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո այն ստորագրել է նաև նախագահ Պյոտոր Պորոշենկոն: Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի այսօրվա  նիստի ժամանակ նույնպես Ասոցացման համաձայնագիրն Ուկրաինայի հետ վավերացվել է  եվրոպացի օրենսդիրների գերակշիռ ձայներով: Եվրախորհրդարանականները ավելի ուշ պետք է հաստատեն նաև Ասոցացման համաձայնագրից առանձնացված հատվածը, այն վերաբերում է երրորդ երկների քաղաքացի հանդիսացող միգրանտներին, որոնք օրինական հիմունքներով աշխատում են  համաձայնագիրը ստորգրած կողմերից մեկի տարածքում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button