Հասարակություն

ԱՆ- ն հրապարակել է ՔԿԱԳ- ի համար սահմանված պետտուրքի դրույքաչափերը

ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը։

Ահա դրանք.

  1. ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը — 5.000 ՀՀ դրամ,
  2. ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը — 1.000 ՀՀ դրամ,
  3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը — 10.000 ՀՀ դրամ,
  4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում և ուղղումկատարելու համար, ներառյալ` վկայական տալը — 5.000 ՀՀ դրամ,
  5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու համար — 3.000 ՀՀ դրամ,
  6. հայրություն (մայրություն) ճանաչելու համար — 1.000 ՀՀ դրամ,
  7. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար — 30.000 ՀՀ դրամ,
  8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալը — 3.000,
  9. քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար — 2.000 ՀՀ դրամ,
  10. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ուղարկելու համար — 1.000 ՀՀ դրամ,
  11. Օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար — 2.000 ՀՀ դրամ,
  12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար — 1.000 ՀՀ դրամ,
  13. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար — 2.000 ՀՀ դրամ:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով:

 Միևնույն ժամանակ ԱՆ- ից հայտնում են, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են.

  1. կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու կապակցությամբ ծննդյան վկայականների կրկնօրինակներտալու համար,
  2. քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ, գրանցող մարմնի աշխատակցի թույլ տված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականներ տալու համար,
  3. ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում.
  4. անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար:

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարում սահմանված չէ ծննդի, մահվան և ՀՀ քաղաքացիների կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար, հայտնում են արդարադատության նախարարությունից։

Back to top button