Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման:

Ձեր պրոֆեսիոնալիզմի և հետևողական ջանքերի շնորհիվ վերջին տարիներին Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժամանակակից աշխարհում նրա դերի և ազդեցության օրինաչափ մեծացման գործում արձանագրվել են անառարկելի հաջողություններ:

Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում` հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:

Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում և այլ բազմակողմ ձևաչափերում նոր հեռանկարներ է բացում երկկողմ դաշնակցության էլ ավելի խորացման և զարգացման համար:

Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը հետագայում ևս կնպաստի մեր երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, կծառայի տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Հարգելի Դմիտրի Անատոլիի, սրտանց մաղթում եմ Ձեզ երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Ցուցադրել ավելի
Back to top button