ՌԴ–ում ապրող երկքաղաքացիություն ունեցողները պետք է տեղյակ պահեն ՌԴ իշխանություններին
Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
«Միգրացիոն օրենքում կատարված վերջին փոփոխություններով Ռուսաստանը փորձում է կանոնակարգել ոլորտը»: Ըստ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանի, դա օրինաչափ գործընթաց է, որի միջոցով, ինչպես յուրաքանչյուր երկիր, այնպես էլ Ռուսաստանը, փորձում է պաշտպանել նախ իր երկրի շահերը: Միգրացիոն օրենքում կատարված փոփոխություններն, ըստ Դավթյանի, չորսն են. «ՌԴ–ում ապրող այն քաղաքացիները, որոնք ունեն երկքաղաքցիություն պարտավոր են այդ մասին տեղյակ պահել Ռուսաստանի իշխանություններին: Դրա համար սահմանված է 60-օրյա ժամկետ: Ժամկետը լրանում է հոկտեբերի 4-ին: Բացառություն են կազմում այն երկքաղաքացիները, ովքեր այդ պահին ՌԴ-ում չեն բնակվում»:
Ծանուցման հետ միասին անձը պետք է ներկայացնի նաև փաստաթղթեր, որոնք կհաստատեն Հայաստանում նրա մշտական բնակության փաստը: Մյուս փոփոխությամբ սահմանվել է ՌԴ քաղաքացիություն ստանալու հեշտացված կարգ, այսպես կոչված, «հայրենակիցներ»-ի համար: Հայրենակիցներ են համարվում նրանք, ովքեր բավարարում են նշված չորս պահանջներին. «1. ռուսաց լեզվի կրողներ են, որի համար անձը պետք է ունենա համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը: Պահանջ երկրոդ, եթե անձը մշտապես բնակվում է ՌԴ տարածքում, ունի կացության կարգավիճակ: Այս պայմանը չբավարարելու դեպքում գործում է երրորդ պայմանը. Նախնիները՝ ծնորղներ, տատիկներ կամ պապիկները պետք է բնակված լինեն կամ ներկայումս բնակվեն ՌԴ տարածքում: 4 պայման՝ տվյալ անձը պետք հրաժարվի իր քաղաքացիությունից»:
Քաղաքցիությունը թաքցնելու դեպքում սահմանվել է տուգանք՝ 200 հազար ռուբու չափով կամ 400 ժամ հարկադիր աշխատանք: 60 օրվա ժամկետը խախտելու կամ ծանուցման մեջ հայտնաբերված անճշտությունների դեպքում տուգանք է սահմանվել 500-1000 ռուբլու չափող: Այս տարվա հուլիսի 22-ից ուժի մեջ են մտել նաև «Օտարերկյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Դրանցից առաջինը վերաբերում է միգրացիոն քարտերին:
Նշված երեք ուղղություններով աշխատանքային միգրանտները հանձնում են քննություն, որ, ի դեպ, վճարովի է: Հաջող հանձնելու դեպքում միգրանտը ստանում հավաստագիր, որն ուժի մեջ է 5 տարի: Ձախողման դեպքում հնարավոր է կրկին հանձնել քննությունը՝ ընդ որում քննությունը հնարավոր է հանձնել և՛ մուտքի երկրում, և՛ ծագման: Իսկ քննական թեստերը հասանելի են Ռուսաստանի թեստային կոնսորցիումի և գիտության ու կրթության նախարարության կայքերում: