Մշակույթ

«Մանկական Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանը կներկայացնի Բեթթին

«Մանկական Եվրատեսիլ- 2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) իր «People of the sun» երգով:  Հաղթողը որոշվեց հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:
Նշենք, որ հայաստանյան ընտրական փուլ էին անցել տաս մասնակից:
Նարեկ Վարդանյան- «Աշուն»
Մերի Քոչարյան- «Չի կարելի»
Էլինա և Արման- «Galaxy»
Կարեն Օհանյան և Միկա- «Shine out»
Բեթթի (Էլիզաբեթ Դանիելյան)- «People of the sun»
Միկա- «Մանկության խորհուրդ»
Mery M- «#Peace»
Յունա- «Walk around»
Srbuhi feat. DDJ- «Զուռնա»
Սյուզի Հարությունյան- «I dream»

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետություններն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ և Ուկրաինա:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button