Բամբակաշատում հոկտեմբերի մեկից նոր մանկապարտեզ կգօրծի
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլու»-Արմավիրի մարզ
Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի մանկապարտեզը երկարատև ընդմիջումից հետո հոկտեմբերի մեկից կրկին իր հարկի տակ կընդունի սիրված սաներին, որոնց ճիչն ու աղաղակը հաստատությունում չի լսվել գրեթե 19 տարի: Գյուղապետարանի, սոցներդրումների հիմնադրամի և բարեգործության շնորհիվ շենքը նորոգվել է, հագեցվել տեխնիկայով ու գույքով:
Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղը շատ շուտով կունենա մանկապարտեզ: 19 տարի անգործության մատնված շինությունում դարձյալ կլսվեն երխաների աղմուկն ու աղաղակը: 1328 տնտեսություն և շուրջ 4000 բնակչություն ունեցող գյուղում, որտեղ մարդիկ ավելի բազմազբաղ են և հիմնականում զբաղվում են հողի մշակությամբ , մանկապարտեզ չկա: Տեղացիները պատմում են, որ խորհրդային միության տարիներին Օրջոնիկիձեի անվան տնտեսությունում մանկապարտեզը գործել է:
1995 թվականից մանկապարտեզը դադարել է գործել, որից հետո տնտեսության դժվար իրավիճակը թույլ չի տվել վերագործարկել: Բամբակաշատի գյուղապետ Արբակ Եղիազարյանը նշեց, որ մանկապարտեզ ունենալու ցանկությմունը միշտ էլ եղել, բայց համայնքի բյուջեի սղության պատճառով չեն կարողացել նախակրթական հիմնարկությունը վերաբացել, իսկ կառույցի վերանորոգման համար մաս-մաս են աշխատանքներ իրականացրել:
Գույքը և ներսի հարդարման աշխատանքների մի մասն իրականացվել է բարեգործությամբ, իսկ մահճակալներն ու սեղան աթոռները ձեռք են բերվել սոցներդումների հիմնադրամի միջոցներով: Կառույցը շուտով կգործարկվի իր հարկի տակ ընդունելով մինչև 70 երեխայի՝ 2-3 խմբով: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ մանկապարտեզի գործարկմամբ համայնքում կբացվի 10 աշխատատեղ: Փոքրիկներն արդեն անհամբերությամբ են սպասում մանկապարտեզի բացվելուն, մայրերը՝ նույնպես, որ կթեթևացնի առօրյա ծանրաբեռնվածությունը: Երիտասարդ մայիրկ Աշխենը հինգ երեխայի մայր է և ափոսասանք հայտնեց, որ իր երեխաները չեն հաճախել մանկապարտեզ, որտեղ կարող են ավելի լավ դաստիարակություն ստանալ ու կրթվել:
Մանկապարտեզը նախատեսվել է գործարկել հոկտեմբերի մեկից, որն էլ լավագույն նվերը կլինի գյուղի փոքրիկների համար: