Սպորտ
Արթուր Ալեքսանյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն (լուսանկարներ)


Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 98կգ քաշային կարգում եզրափակիչում հանդես գալու իրավունք էր ստացել Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, տեղեկացնում է Armsport.am-ը: Հայ ըմբիշը նման հաջողության էր հասել Թուրքմենստանի, Հունգարիայի և Իրանի ներկայացուցիչների նկատմամբ տարած հաղթանակներից հետո: Եզրափակիչում Արթուրը մրցեց գերմանացի Օլիվեր Հասլերի հետ: Գոտեմարտի հենց սկզբից Ալեքսանյանը առավելություն ուներ և շոշափելի առավելություն ստացավ, ապա ընդամենը մեկ րոպեում վճռեց մրցամարտի ելքը՝ դառնալով աշխարհի 2014թ. չեմպիոն: