Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ նշանակելու մասին


ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ նշանակելու մասին: Քննչական կոմիտեի տեղակալ է նշանակվել Արամ Թամազյանը, ով Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:Քննչական նորաստեղծ մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արմեն Հարությունյանը, ով միաժամանակ զբաղեցնելու է Կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնը: Նա ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի պաշտոնից: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակվել Վահագն Հարությունյանը, ով միաժամանակ զբաղեցնելու է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնը, և իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը: