«Ապագան կանխորոշվում է կրթությամբ». Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը (լրացված)


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Շիրակի մարզ-Երեւան
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր: Այցը խիստ հագեցած էր, նախագահը մասնակցել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնւի բացման արարողությանը, հանդիպում ունեցել քաղաքի դպրոցների 130 ուսուցիչների հետ, հանդիպման ժամանակ նախագահն ազդարարել է «Կրթության գերազանցության » ազգային ծրագրի մեկնարկը: Գյումրիում Սերժ Սագրգսյանն այցելել է նաև վերականգնված «Գյումրի 2» ենթակայան, մասնակցել է Գյումրիի ֆուտբոլի ակադեիայի բացմանը, այցելել «Լենտեքս» ընկերություն: Նախագահը Գյումրիից ,մեկնել է Աշոցք և Ամասիա:
Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում նախագահ Սարգսյանն այսօր նախ մասնակցեց Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարարողությանը: Կենտրոնի ստեղծման ծրագիրը Գյումրին տեխնոքաղքաի վերածելու լայնածավալ ծրագրի մի մասն է, ծրագիր, որը միտված է հանրապետության երկրորդ քաղաքի զարգացմանը՝ վերածելով այն ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու, որտեղ ներկայացված կկինեն բարձրտեխնոլոգիաներ կիրոռող կազմակերպությունները, խոշ կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվելէ ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում:
Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 6 միլիոն ԱՄՆ դոլար: Կենտրոնն այս պահին ապահովում է 60 նոր աշխատատեղ: Կենտրոնի գործունեության ծրագիրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:
Գյումրիի տեխնոպարկի բացման արարողության շրջանակներում այսօր նախատեսված էր նաև Սերժ սարգսյանի հադիպումը Գյումրիի դպրոցների 130 ուսուցիչների հետ: Նախագահն իր խոսքում ընգգծեց, որ ապագան կանխորոշվում է կրթությամբ, որի հաջողությունն էլ պայմանավորված է որակյալ ուսուցչական համայնքի գոյությամբ: Այս համատեքստում էլ նախագահն այսօր Գյումրիում հայտատարեց կրթական գերազանցության ազգային ծրագրի մեկնարկի մասին:
«Կրթության գերազանցության ազգային ծրագիրը առաքելություն է, իսկ այդ ծրագրի ուսուցիչները պետք է լինեն կրթության նոր մշակույթի առաքյալները»,-նշեշ նախագահ Սարգսյանը: Նրա խոսքով Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում ծրագիրը կհավաստագրի շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ, դպրոցներում կստեղծեն դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց: կրթական գերազանցության ազգային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Այբ» կրթական հիմնադրամի, Քեմբրիջի համալսրանաի և Լոնդոնի կրթության ինստիտուտի համագործակցությամբ:
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ուսուցիչների հետ հանդիպումից հետո նախագահ սարգսյանն այցելեց նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության վերականգնված «Գյումրի 2» ենթակայան, մասնակցեց Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը: Այցելեց «Լենտեքս» ընկերություն, որն աշխատանքներ է իրականացնում տեքստիլ արդյունաբերության նախկին ավանդույթները վերականգնելու ուղղությամբ: Նախագահի մասնակցությամբ այսօր նորամուտի մի քանի միջոցառումներ տեղի ունեցան նաև Աշոցքում և Ամասիայում: Առաջինն ունի նորակառույց դպրոց ու հիմնանորոգված մանկապարտեզ, երկրորդը՝ ֆուտբոլի մարզադաշտ, հիմնանորոգված արվեստի դպրոց: