Հասարակություն

Լեւոն Հայրապետյանի կալանքը երկարաձգվել է

Մոսկվայում կալանավորված ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի կալանքը երկարաձգվել է: Ինչպես հաղորդում են Ռուսաստանի Հայերի միության մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 12-ին Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է քննիչի՝ Լեւոն Հայրապետյանին մինչեւ դեկտեմբերի 15-ը կալանքի տակ պահելու միջնորդությունը: Նշենք, որ դատարանը երեկ մեքենայության հոդվածով նոր մեղադրանք էր առաջադրել գործարարին: Հիշեցնենք՝ Լեւոն Հայրապետյանը կասկածվում է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ: Նա լուրջ առողջական խնդիրներ ունի:

Ցուցադրել ավելի
Back to top button