Հասարակություն

Ինպես կանդրադառնա ԵՏՄ անդամակցությունը ՀՀ ՏՏ ոլորտի վրա

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Եվրասիսկան տնտեսական միությանը մեր երկրի սպասվող անդամակցության հնարավոր հետևանքները կարող են լինել և դրական, և բացասական, համենայն դեպս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադառնալով հարցին,  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատել է, որ առկա խնդիրը չի ենթարկվել անհրաժեշտուսումնասիրման և վերլուծության պատկան քաղաքական և տնտեսական կառույցների կողմից: 

Եվրասիկան մերձեցման հետաձգվող գործընթացից ելնելով այսօր դեռևս կարելի է փաստել մեր երկրի տնտեսությանը սպասվող բավականին մշուշոտ հեռանկարների առկայությունը: Ինչ վերաբերվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին մասնավորապես, ապա այստեղ ներգրավված ընկերությունների մի մասը արդեն իսկ կողմնորոշված է ռուսական շուկային, մյուս մասը, հիմմնականում, ծրագրավորման ձեռնարկությունները՝ աշխատում են ամերիկյան և արևմտյան գործընկերների հետ: Վերջիններիս պարագայում չեն բացառվում որոշակի դժվարություններ հետագա աշխատանքում, կարծում է  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Տեղեկատվության պակասի պայմաններում բավականին դժվար է համարժեք վերլուծության ենթարկել սպասվող հեռանակարները, առավել ևս չկան այս հարցով զբաղվող ինստիտուտներ, նկատեց Վարդանյանը: Ըստ նրա , համալիր ճարտարագիտական լուծումներով զբաղվող ընկերությունները  հիմնականում կապված են Ռուսաստանի հետ, սակայն ԵՏՄ անդամակցության պարագայում դրանք առանձին հարցերում կարող են ինչպես շահել, այնպես էլ տուժել:

Փաստացի ՏՏ ոլորտի զարգացումը մեր երկրում պայմանավորված է ԱՄՆ և եվրոպական եկրների հետ համագործակցությամբ: Մյուս կողմից ոլորտում առկա է կադրային պակաս, թե Արևմուտքում, թե Ռուսաստանում:

Ըստ Վարդանյանի, ոլորտի հայկական որակյալ արտադրանքը պահանջարկ գտնի և նոր եվրասիական շուկայում: Միակ խնդիրը այստեղ ժամանակն է:

Ցուցադրել ավելի
Back to top button