Ուկրաինան այսօր պաշտոնապես Ռուսաստանը ճանաչել է ագրեսոր պետություն. ագրեսոր են նաեւ ՌԴ քաղաքականությանը սատարող «այլ» երկրներ


Ուկրաինան այսօր պաշտոնապես Ռուսաստանը ճանաչել է ագրեսոր պետություն. համապատասխան փոփոխությունը կատարվել «Պատժամիջոցների մասին» օրենքում, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից: Ուկրաինայի կառավարության կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, նախարարների կաբինետը հավանության է արժանացրել անհատական պատժամիջոցների կիրառումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կիրառած ագրեսիայի հետ կապված, որն առնչվում է տնտեսական, էներգետիկ, տեղեկատվածան ոլորտներին, Ուկրաինայի տարածքների օկուպացիային, Ուկրաինայի քաղաքացիների իրավուքների խախտումներին:
Օրենքի կետերից մեկում՝ Ուկրաինա մուտքի արգելքի վերաբերյալ, խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, նաև այլ երկների, որոնք սատարել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային և այդ երկրի կողմից ուկրաինական տարածքների օկուպացիային: «Այլ» երկների անունները օրենքում չեն նշվում: