Միջազգային

Ոչ թե ռազմական, այլ՝ տնտեսական մեթոդներով. Պյոտոր մտադիր է վերադարձնել Ղրիմը

Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն այսօր հայտարարել է, որ մտադիր է վերադարձնել Ղրիմը, սակայն ոչ թե ռազմական, այլ տնտեսական մեթոդներով: Այս տարի առաջին անգամ Կիևում կազմակերպված եվրոպական ռազմավարության Յալթայի ամենամյա հանդիպման ժամանակ Պորոշենկոն հույս է հայտնել, որ արդեն մոտ ապագայում հնարավոր կլինի խորհրդաժողովը կրկին տեղափոխել Յալթա: «Ղրիմը կրկին մեզ հետ կլինի, համոզված եմ՝ մենք կհաղթենք տնտեսական, ժողովրդավարական և ազատականության մրցությում: Մենք կլինենք արդյունավետ, չկաշառված, ազատ և ժողովրդավար և կհաղթենք թերակղզու բնակչության տրամադրությունների համար պայքարում», ասել է Ուկրաինայի նախագահը:Ավելի վաղ Պորոշենկոն ասել էր, որ մտադիր օգտագործել աշխարհի լավագույն իրավաբանների փորձը՝ Ղրիմի նկատմամբ իրավունքներն ապացուցելու համար:

Նշենք, որ Եվրոպական ռազմավարության Յալթայի խոհրդաժողովին մասնակցելու նպատակով այսօր Կիևում են Եվրախորհրդարանի նախագահը, Եվրամիության հարևանության և ընդայնման քաղաքականությա հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:Հանդիպման ժամանակ Պորոշեբնկոն եվրոպացիներին խոստացել է նոր շուկաներ և բիզնեսի համար նոր հնարավորություններ, իր երկիրը Եվրամիության ընդլայնման դեպքում:

Ցուցադրել ավելի
Back to top button