Հասարակություն

Հայաստանում հունվարից-օգոստոս ամիսներին գրանցվել է 27 հազար 338 ծնունդ

Հայաստանում այս տարվա առաջին ութ ամսիներին (հունվարից-օգոստոս) գրանցվել է 27 հազար 338 ծնունդ, որից 14 հազար 657-ը՝ Երևանում: Ընթացիկ տարում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 920-ով: Թվային այս տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Օգոստոսին Հայաստանում ծնվել է 4179 երեխա, որանցից` 2282-ը մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակում, Լոռիում, Տավուշում և Կոտայքում:

Ցուցադրել ավելի
Back to top button