Տնտեսական

«Հայաստանի անշարժ գույքի շուկայում ճգնաժամը չի ավարտվել».փորձագետ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Հայաստանի անշարժ գույքի շուկայում ճգնաժամը չի ավարտվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին ու նշել որ գուցե Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն անդրառանան նաև անշարժ գույքի շուկայի վրա:

Արդեն մի քանի տարի է, ինչ մեր երկրի անշարժ գույքի շուկայում գները գերթե չեն փոխվում: Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին մինչև տարեվերջ գնի փոփոխություն չի ակնկալում: Գների՝ վերջին տարիներին գրեթե նույն մակարդակի վրա մնալը փորձագետը՝ տնտեսության ու հատկապես արդյունաբերության ցածր մակարդակով է բացատրում, իսկ ամենակարևորը՝ միգրացիան է, որ բացասական է ազդում անշարժ գույքի շուկայի վրա: Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի տվյալներով, 2014թ հուլիսին Երևանում Կենտրոն վարչական շրջանում մեկ քառակուսի մետր տարածքի գինը 476 100 դրամ է կազմել, այն անփոփոխ է 2013- հունիսից:

383 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց վճարել են նրանք, ովքեր բնակարան են ձեռք բերել Արաբկիր վարչական շրջանում: Ամենացածր գին վճարել են Նուբարաշենում բնակարան գնողները՝ մեկ քառակուսի մետրի դիմաց վճարելով 150 800 դրամ, նախորդ տարի հուլիսի համեմատ այս վարչական շրջանում մեկ քառակուսի մետրը թանկացել է 300 դրամով: Արտյոմ Պրիբիլսկիի խոսքով՝ մեր երկրի անշարժ գույքի շուկայում ճգնաժամը շարունակվում է, կախված ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, գուցե առաջիկայում գները իջնեն.«Մենք ակնհայտ գնային աճ չունենք, մենք նոր շինարարության աճ չունենք: Մենք բոլորս գնորդներ ենք, բայց եթե շինարարությունն ակտիվանա»:
Եթե շինարարությունն սկսի զարգանալ, տնտեսության հարակից ճյուղերը կսկսեն զարգանալ, սա և աշխատատեղեր կստեղծի,և միգրացիայի ծավալները կկրճատվեն: Պրիբիլկսին չի կիսում տարածված այն կարծքիը, որ Հյուսիսային պողոտայի շենքերի մեծ մասը բնակեցված չէ, ոչ պաշտոնական տվյալներով, ն ասում է ,որ կառուցված էլիտար շենքերի 70 տոկոսը վաճառված է:

Անշարժ գույքի շուկային ինչ որ աջակցում է հիպոթեքային շուկան, Անշարժ գույքի կադաստգրի պետական կոմիտեի տվյալներով, 2014-ի հուլիսին հանրապետությունում իրականացվել է հիպոթեքային գրավադրման 169 գործարք, 2014-ի հունիսի համեմատ հուլիսին հիպոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 14,2 տոկոսով, իսկ 2013-ի հունիսի համեմատ՝ 15,1 տոկոսով է նվազել:

Շինարարությունը գրեթե չի զարգանում, խնդիրները շատ են,թվարկում է Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին ու փորձում է հասկանա,լ թե ինչպես կարելի է մեկ բնակարանը մի քանի հոգու վաճառել կամ էլ կառուցելուց հետո ոչ թե կրկանի ավել, այլ մի քանի անգամ ավել վաճառել մեկ քառակուսի մետրը, մասնագետն իհարկե հաշվի է առնում նաև վարկերի բարձր տոկոսադրույքները:

«Հողն իհարկե փող արժի, բայց եթե դա էլ հաշվում ես, կրկին այդքան թանկ չպետք է լինի: Մենք պետք է կազմակերպված երկիր դառնանք, եթե կազմակերպված չլինենք, կունենանք հարցեր՝ առանց պատասխանների, իհարկե կառուցապատողները հարկեր են տալիս»:

Անշարժ գույքի շուկան աշխուժացնելու համար փորձագետը կառավարությանը հորդորում է շատ ավելի լուրջ միջոցառումներ իրականացնել:

Back to top button