ԿարևորՔաղաքական

Բասկերի երկիրը ճանաչեց ԼՂՀ անկախությունը. ինքնորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման առանցքային տարրն

Իսպանիայի մաս կազմող Բասկերի երկրի խորհրդարանն այսօր ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը, հայտնում է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը։

Ընդունված փաստաթղթում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել սեփական ապագան, իսկ ինքնորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի առանցքային տարրն է։

Բասկերի երկրի խորհրդարանականները կարեւորել են նաեւ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցություններում Ստեփանակերտի մասնակցությունը։

«Ես ուրախ եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական կառավարման ճանաչմանը եւ ողջունում եմ դրա համապատասխանեցումը ԵՄ օրենսդրությանը։ Լեռնային Ղարաբաղի հասարակությունը պետք է հպարտանա, որ ժողովրդավարական հանձնառությունը հանդիսանում է ոչ միայն ԱՄՆ, այլեւ Եվրամիության անքակտելի տարր»,- ասել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ղեըավար Էդուարդո Լորենցո Օչաոն։

Ցուցադրել ավելի
Back to top button