Սպորտ
Արսեն Ջուլֆալակյանը՝ աշխարհի չեմպիոն


Տաշքենդում անցկացվող հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը 75 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմիպոն, հայտնում է armsport.am— ը։
Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը 4:0 հաշվով հաղթել է խորվաթ Նեւեն Զուգաժին։
Իսկ եզրափակիչի ճանապարհին նա հաղթել է ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին (9:0), ավստրիացի Ֆլորիան Մաչլային (12:1), մեքսիկացի Լեւին Էսկոբարին (11:2) եւ վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին (1:0):