ԿարևորՔաղաքական

Արամ Ա. Ահաբեկչության դեմ պայքարում կենսական է արաբական եւ մահմեդական պետությունների մասնակցությունը

Խղճի ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունն ԱՄՆ արտաքին քաղաքականության համար առաջնահերթ խնդիր են, ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Միջին Արեւելքի քրիստոնեական հինգ եկեղեցիների առաջնորդների հետ սեպտեմբերի 11- ին կայացած հանդիպման ժամանակ։ Մերձավոր Արեւելքի Հայ առաքելական, մարոնիթ,Ասորի, Հույն կաթոլիկ եւ Ասորի կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները Վաշինգտոնում մասնակցում են քրիստոնեական համաժողովին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունից։

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, հիշելով օրվա խորհուրդը եւ ցավակցություն հայտնելով 2001- ի սեպտեմբերի 11- ի ահաբեկչության զոհերի կապաւցությամբ, նշել է, որ ահաբեկչությունը տարբեր ձեւերով շարունակվում է աշխարհի տարբեր մասերում եւ հատկապես Միջին Արեւելքում։

Վեհափառ հայրապետը նշել է, որ այս տարածաշրջանում հետզհետե ծավալվող ահաբեկչական շարժումը վտանգ է ոչ միայն քրիստնեության, այլ նաեւ մահմեդականության եւ ողջ աշխարհի համար։ Այս համամարդկային չարիքը պետք է դիվագրավել միասնական ջանքերով եւ այս առումով կենսական է արաբական եւ մահմեդական պետությունների մասնակցությունն այս պայքարին, ասել է Արամ Ա կաթողիկոսը։

Կիլիկիո հայոց կաթողիկոսը շեշել է, որ Միջին Արեւելքում քրիստոնեաները եկվորներ չեն, երկրորդ կարգի քաղաքացիներ չեն, այլ իրենց արմատներով կապված են տարածաշրջանի պատմության հետ։

 

Ցուցադրել ավելի
Back to top button