Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիա կայցելի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որը հինգշաբթի այցով գտնվում էր Սաուդյան Արաբիայում, Թուրքիա այցելելուց հետո կմեկնի Եգիպտոս, հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով պետդեպարտամենտին։ <Անկարա այցից հետո Քերին կայցելի Կահիրե, որտեղ կհանդիպի Եգիպտոսի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային խնդիրները>,- ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակիի հայտարարությունում։ Հինգշաբթի հաղորդվել էր, որ Քերին Թուրքիա կայցելի սեպտեմբերի 12-13-ը, որտեղ բանակցություններ կվարի նախագահ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։

Կողմերը նախատեսում են քննարկել երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում օրակարգային, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, նշում է թուրքական ԱԳՆ-ը։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շրջագայություն է կատարում Մերձավոր Արևելքի երկրներում՝ ահաբեկչությանը, մասնավորապես Սիրիայում և Իրաքում տեղակայված և ամբողջ տարածաշրջանի երկրներին սպառնացող ,Իսլամական պետությունե խմբավորմանը դիմակայելու համար միջազգային կոալիցիա կազմելու նպատակով։

Ցուցադրել ավելի
Back to top button