Միջազգային
ԱՄՆ-ն պատրաստվում է այսօր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնել


Միացյալ Նահանգները պատրաստվում է այսօր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնել` երեկ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Այդ միջոցառումները կմեծացնեն Ռուսաստանի քաղաքական մեկուսացվածությունը, ինչպես նաև տնտեսական ծախսերը, հատկապես նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա մերձավորների համար կարևորություն ներկայացնող սեկտորներում»,- ասվում է հայտարարությունում։ Նոր պատժամիջոցների մասին բոլոր մանրամասները հայտնի կդառնան այսօր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը նույնպես այսօր` ուժի մեջ մտնելու։