ԱԺ քառյակը հանրահավաքի օրը որոշեց, բայց չասեց


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ոչ իշխանական 4 ուժերի համատեղ հանրահավաքի օրը որոշված է, բայց կհայտարարվի սեպտեմբերի 17-ին՝ քառյակի հաջորդ նիստից հետո, այսօրվա հանդիպումից հետո ասել է «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը: Նա նշել է, որ հաջորդ նիստի ընթացքում կորոշվի նաև այն օրակարգը, որով համատեղ հանրահավաքին հանդես կգան 4 ուժերը:
Ինչ վերաբերում է իշխանություններին ներկայացված 12 կետերի կատարման ընթացքին, ապա Ռուբեն Հակոբյանն ասել է, որ 4 ուժերի գնահատականները գրեթե համընկնում են, բայց ի մի կբերվեն ավելի ուշ և միասնական դիրքորոշումը կներկայացվի սեպտեմբերի 30-ին: Ըստ նրա՝ ուժի մեջ է մնում նաև համատեղ մարզային այցելությունների որոշումը։
Իսկ հարցին, թե քառյակի առաջնորդները նույնպե՞ս կմասնակցեն հանրահավաքին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հստակ պատասխան չի տվել՝ նշելով, թե հարցը դեռ կքննարկվի։