ԿարևորՀասարակություն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ազդել են նաեւ «Էյր Արմենիա»- ի գործունեության վրա

Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցները բացասաբար են ազդել Էյր Արմենիա» ավիաընկերության աշխատանքի վրա։ Ընկերությունն այսօր տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ «դեռ մեկ ու կես ամիս առաջ «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» բոլոր փոխանցումները  կատարվում էին առանց խնդիրների՝ դոլարով: Սակայն մեր կողմից իրականացված վճարումները չեն հասել հասցեատիրոջը, քանի որ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից կիրառվել են պատժամիջոցներ «ՍՆՊ» ռուսական բանկի նկատմամաբ, որտեղ և գտնվում են «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» հաշիվները:

Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա հետ տվյալ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո եկել ենք համաձայնության, որ տվյալ գումարները փոխանցվեն այլ արժույթով՝ ռուբլիով:

Իրականացվել են 200 հազար դոլարին համարժեք փոխանցումներ  ռուբլիով, որոնք հասել են հասցեատիրոջը: Սակայն հերթական 108 հազար դոլլարին համարժեք ռուբլու փոխանցման ժամանակ «Ամերիա» բանկը գրավոր տեղեկացրեց մեզ, որ վերոհիշյալ սանկցիաների պատճառով տվյալ փոխանցումը հնարավոր չէ իրականացնել:

Որից հետո «Էյր Արմենիա» ընկերությունը մոսկվայի ներկայացուցչության վարած բանակցությունների արդյունքում եկավ պայմանավորվածության, որ «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպությունը» մինչև սեպտեմբերի 21-ը կներկայացնի այլ բանկային տվյալներ (բանկ, որը չի գտնվում պատժամիջոցների ազդեցության տակ) փոխանցումները իրականացնելու համար:
Համապատասխան նոր հաշիվներ ստանալուց հետո բոլոր գումարները ժամանակին կվճարվեն:

«Էյր Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է բոլոր ուղևորներին, որ ավիաընկերությունը իրականացնում և իրականացնելու է իր չվերթները՝ ըստ չվացուցակի»,- ասած է ավափոխադրողի տարածած հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button