Հասարակություն

Ոստիկանապետը հետեւել է զանգվածային անկարգությունների կանխմանը նվիրված վարժանքներին

Սեպտեմբերի 8-ից ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ անցկացվում է ՙՀատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանք:

Այսօր, սեպտեմբերի 11-ին, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ՙԱրզնի՚  օդանավակայան` անձամբ հետևելու վարժանքի ընթացքին:

Վարժանքի նպատակն է` զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության, ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումը:

Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ վարժանքի պլանին, ստուգեց տեխնիկայի վիճակը, մասնակիցների հանդերձավորումն ու պատրաստականությունը:

Վարժանքը կավարտվի սեպտեմբերի 13-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button