Հասարակություն

Մշակույթի նախարարությունն արձագանքում է ԻԱԿ- ին

Մշակույթի նախարարությունն արձագանքել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի այսօրվա հայտարարությանը, որ գերատեսչությունը չի արձագանքել իրենց հարցաշարին (մանրամասները՝ այստեղ

«Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությունն ու հրապարակայնությունը պարզելու նպատակով պետական կառավարման մարմիններին ուղարկած համապատասխան հարցաշարին մշակույթի նախարարությունը չի պատասխանել:

Մեր հարցման արդյունքում պարզեցինք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն հարցաշարն ուղարկել էր ոչ պաշտոնական գրությամբ՝ էլեկտրոնային փոստով:

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նման հարցում /հարցաշար/ չի ստացել, ինչը կարող էր տեխնիկական խնդիրների պատճառով լիներ:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հարցաշարը մեկ անգամ ևս կուղարկի նախարարություն: Մշակույթի նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը պատասխանելու ներկայացվող հարցաշարին:

Նշենք նաև, որ ՀՀ մշակույթի նախարարությունն ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում նաև՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի: 2014 թվականին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնից» ստացվել է երկու պաշտոնական հարցում, որոնց պատասխանվել է սահմանված կարգով և ժամկետում»,- ասված է նախարարության հրապարակած պարզաբանման մեջ։

 

Ցուցադրել ավելի
Back to top button