Հասարակություն
Ձիթհանքով գյուղում օծվեց Ս. Աստվածածին եկեղեցին


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Այսօր Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում վերաբացվել ու օծվել է գյուղի Ս.Աստվածածին եկեղեցին: Ձիթհանքովում 19-րդ դարասկզբին կառուցվել ու համերաշխ գործել են Հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիները: Անաստվածության տարիներին Ս. Խաչն ու Ս.Աստվածածինը դադարել են ծառայել իրենց բուն նպատակին: Մեր օրերում արդեն եկեղեցու վերաբացման նախաձեռնությունը Ձիթհանքովի նոր սերնդինն էր:
Ծնունդով Ձիթհանքովցի, մոսկվայաբնակ Ռուստամ Ստեփանյանի ներդրումներով Ս. Աստվածածինն իր երկրորդ զարթոնքը կապրի, 26 ամյա երիտասարդ գործարարը հոր ծննդայն օրվա կապակցությամբ ամենամեծ նվերն է մատուցել ոչ միայն հորը, նաեւ բոլոր գյուղացիներին։