Միջազգային

Կատալոնիայի ազգային օրվա կապակցությամբ զանգվածային ցույցեր տեղի կունենան Բարսելոնայում

Կատալոնիայի ազգային օրվա կապակցությամբ, այսօր զանգվածային ցույցեր տեղի կունենան Բարսելոնայում: Հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս կգան փողոցներ` աջակցելու նոյեմբերի 9-ին Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացմանը: Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման որոշումը կայացվել է կատալոնական խորհրդարանում: Որոշումը սատարել է օրենսդիրների 2/3-ը, ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններից: Հարցումների համաձայն` հանրաքվեի անցկացմանը աջակցում է կատալոնյան բնակչության 80 տոկոսը: Կատալոնական խորհրդարանում այժմ մշակվում է Հանրաքվեի ակտ, որը կապահովի նոյեմբերի 9-ի քվեարկության իրավական մասը: Իսպանիայի կառավարությունը չի ընդունում  հանրաքվեի պայմանները և ոչ էլ ուզում է բանակցություններ վարել` թույլ տալով կատալոնացիներին ինքնուրույն որոշել իրենց ապագան:

 

Ցուցադրել ավելի
Back to top button