Միջազգային

ԵՄ դեսպանները երրորդ անգամ են հետաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ուժի մեջ մտցնելու որոշումը

Եվրամիության դեսպանները երրորդ անգամ են հետաձգել Եվրամիության խորհրդի կողմից սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ուժի մեջ մտցնելու որոշումը`  Իտառ-տասս գործակալությանը տեղեկացրել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը: Ըստ աղբյուրի վերջնական որոշումը կայացվելու է այսօր: Ավելի վաղ գործակալությունը տեղեկացրել էր, որ Եվրամիության առնվազն չորս երկիր հանդես է եկել լրացուցիչ պատժամիջոցների հարցի քննարկումը հաջորդ շաբաթ տեղափոխելու առաջարկով: «Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ հակամարտության մեջ ներգրավված հիմնական ուժերը պաշտպանում են հրադադարի ռեժիմը: Այդպիսով ողջ ճգնաժամի ընթացքում առաջին անգամ կարելի է ասել, որ տեղի է ունենում իրավիճակի իրական լիցքաթափում: Այդ հիմնավորմամբ Եվրամիության առնվազն չորս երկիր հանդես են գալիս պատժամիջոցները կիրառելու դեմ», -նշել է դիվանագիտական աղբյուրը:

Ցուցադրել ավելի
Back to top button