Հասարակություն

Դիլիջանի միջազգային դպրոց է ընդունվել 97 աշակերտ 57 երկրից

UWC ցանցի անդամ Դիլիջանի միջազգային դպրոց  այս տարի արդեն ընդունվել է 50 երկրից 97 աշակերտ, այդ թվում 10-ը՝ Հայաստանից։ Միեւնույն ժամանակ Հայաստանից 11 աշակերտ մեկնել է սովորելու UWC ցանցի այլ քոլեջներ, հայտնում են ցանցի ազգային կոմիտեից։

2015 թ. UWC Հայաստան ազգային կոմիտեն ակնկալում է UWC ցանցի տարբեր քոլեջներից ստանալ 20 հայտի տեղ։ UWC ցանցի ընդունելությանը մասնակցելու համար անհարժեշտ է լրացնել ընդունելության հայտը www.am.uwc.org կայքում։

Սեպտեմբերի 8-ին պաշտոնապես մեկնարկել է Աշխարհի միացյալ քոլեջներ (United World Colleges — UWC) ցանցի 14 դպրոցներ եւ քոլեջներ 2015-2017 ուսումնական տարիների հայցադիմումների ընդունումը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014 թ. դեկտեմբերի 11-ը։

UWC ցանցի կրթական ծրագիրը 16-18 տարեկանների համար նախատեսված նախահամալսարանական երկամյա Միջազգային Բակալավրիատ (IB) ծրագիր է։ Այն դասավանդվում է անգլերենով  տարբեր երկրներից պրոֆեսիոնալ դասախոսական կազմի կողմից։ UWC քոլեջներ ընդունվում են սոցիալապես ակտիվ եւ շնորհալի երիտասարդներ։ Գործում է կրթաթոշակային լայն համակարգ, որը թույլ է տալիս UWC ցանցում կրթություն ստանալ՝ անկախ ծնողների ֆինանսական կարողությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button