ԿարևորՔաղաքական

Բանկային հաշիվը կարգելափակեն տուգանքի չափով. ԱԺ- ն օրինագիծն ընդունեց 1- ին ընկերցմամբ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր միաձայն՝ 113 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը: Պատգամավորները փորձում են կարգավորել այն իրավիճակը, որում հայտնվել են  երթևեկության կանոնների  խախտման համար տուգանված և այդ տուգանքներն այս կամ այն պատճառով չվճարած քաղաքացիները: Նրանց մի մասի բանկային հաշիվները հայտնվել են արգելանքի տակ: Հիշեցնենք, որ այս հարցը նոյեմբերին քննարկվելու է նաև Սահմանադրական դատարանում, բայց մինչ ՍԴ որոշումը պատգամավորները սեփական լուծումներն են առաջարկում: Ավելին , ՕԵԿ-ն այս հարցով առաջարկում է նաև արտահերթ նիստ հրավիրել:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները,  որ հեղինակել են Հանրապետական խմբակցության պատգամավորները,  վերաբերում են այն քաղաքացիներին, ովքեր  խախտել են երթևեկության կաննոները, տուգանվել դրա համար, այս կամ այն պատճառով տուգանքները չեն վճարել, արդյունքում ՝  նրանց բանկային հաշիվները հայտնվել են արգելանքի տակ:

Պատգամավորներն առաջարկում են դրամական միջոցների վրա  դրված արգելանքը սահմանափակել միայն այն չափով, որքան տուգանքի չափն է: Նախագիծն այսօր  պաշտպանեցին  խորհրդարանական բոլոր խմբակցությունները, «Օրինաց երկիրը», սակայն, հայտարարեց, որ առաջարկված լուծումն ամբողջական չի համարում և պնդում է իր հեղինակած փաթեթի քննարկումը: Դրանով  առաջարկվում է ընդհանրապես թույլ չտալ, որ ԴԱՀԿ-ն առանց դատարանի որոշման արգելանք դնի բանկային հաշիվների վրա:

Հովհաննես Մարգարյանն այսօր հայտարարեց, որ ՕԵԿ-ը մտադիր է արտահերթ նիստ հրավիրել: Մտադրությունը կյանքի կոչելու  համար ՕԵԿ-ին անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի ստորագրությունը։ «Որպեսզի այս հակասահմանադրական իրավիճակը վերացնենք, մենք առաջարկում ենք արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել մեր տարբերակը: Ստորագրահավաքն արդեն սկսել ենք։ Որպեսզի ժամանակը քիչ չլինի, առաջարկում ենք նիստը հրավիրել հաջորդ քառօրյայի առաջին օրը ՝  սեպտեմբերի 29-ին, ժամը 18.30-ին»,- հայտարարեց։

Հիշեցնեմ, որ այս հարցը քննվելու է նաև Սահմանադրական դատարանում: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նույնպես կարծում է, որ դրամական միջոցների վրա արգելանք դնելը հակասում է Սահմանադրությանը: Դիմումի քննությունը նախատեսվույմ է նոյեմբերի 25-ին։

Խորհրդարանն այսօր քվեարկեց նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Ի տարբերություն նախորդի ՝ միաձայն կողմնորշում այս հարցում չկար ՝ 71  կողմ, 8 դեմ, 3 ձեռնպահ:  ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը  չմասնակցեցին   քվերակությանը, ՀԱԿ-ը դեմ քվեարկեց:  Ոչ իշխանական ուժերի կողմից նախագիծը քննադատվում էր հատկապես այն բանի համար, որ բնապահպանական ՀԿ-ների հետ չէր քննարկվել և  խորհրդարանական լսումների առարկա չէր դարձել:

Դիրքորոշումները տարբեր էին նաև կրթության ոլորտին վերաբերող վարկային համաձայնագրերի հարցում: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված փաստաթուղթը  կրթության որակի բարելավում է  խոստանում: Պատգամավորներն ասում են ՝ նպատակը լավն է, բայց վատ է, որ նոր վարկ ենք վերցնում։

«Թեպետ վարկի նպատակը բարի է, այնուամենայնիվ, ելնելով այն բանից, որ մեր պետական պարտքիը հասնում է վտանգավոր սահմաանգծին և որ վարկերը հաճախ նպատակին չեն ծառայում, մենք մեր գործընկերներին առաջարկում ենք ձեռնպահ քվերակել»,- Արամ Մանուկյանի մտահոգությունը ԲՀԿ-ն կիսում էր, միայն  այն տարբերությամբ, որ դիրքորոշումը ոչ թե ձեռնպահ, այլ՝ դեմ էր։

Մի վարկային համաձայնագիր էլ խորհրդարանը քննարկեց այսօր: ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014-ի մայիսին 23-ին ստորագրված վարկային համաձայանգիրը վերաբերում է սոցիալական ոլորտին: «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» անվանումն ունեցող համաձայնագրի նպատակը սոցիալական ոլորտում սկսված բարեփոխումների շարունակականությունն ապահովելն է:  Սա համանուն ծրագրի երկրորդ փուլն է, առաջինն իրագործվել է նախորդ 10 տարիների  ընթացքում։

Վարկի ընդհանուր ծավալը  մոտ 14 մլն դոլար է , վարկի մարման ժամկետը՝ 25 տարի, որից արտոնյալ ժամկետը՝  5 տարի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Արտեմ Ասատրյանը խորհրդարանում նշեց, որ ծրագիրը 5 բաղադրիչ ունի։ Հիմնականը սոցիալական  ինտեգրված ծառայությունների ներդրումն է: Կառավարությունը փորձում է սոցիալական բոլոր ծառայությունները միավորել մեկ տաիքի տակ, բոլոր վճարները կատարել մեկ պատուհանից։

Նույն մտահոգությունը, թե որքանով է նպատակահարմար վարկային  նոր պարտավորության ստանձնումը  արտաքին պարտքի նման չափի պայմաններում, հնչեց նաև այս համաձայնագրի առիթով: Նախարարը վստահեցրեց. սա այն ծրագիրն է, որի իրականացումը տեղին է  և նպատակային:

Ցուցադրել ավելի
Back to top button