Միջազգային
ԱՄՆ- ում հիշում են սեպտեմբերի 11- ի զոհերին


ԱՄՆ- ում անցկացվում են 2011 թվականի սեպտեմբերի 11- ի ահաբեկչական հարձակման 13- րդ տալելիցին նվիրված սգո արարողություններ։ Դրանք սկսվել են Նյու Յորքի ժամանակով առավոտյան ժամը 8։46- ին՝ այն ժամին, երբ առաջին ինքնաթիռը մխրճվեց Առեւտրի համաշխարհային կենտրոն աշտարակի մեջ։
Նախագահ Բարաք Օբաման հարգել է զոհերի հիշատակը Վաշինգտոնում՝ Սպիտակ տան առջեւ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մշակվում է «Իսլամաան պետության» գրոհայինների դեմ պայքարի ռազմավարությունը։
«Մեր նպատակը հստակ է՝ մենք նրանց պետք է կոտրենք եւ ոչնչացնենք հակաահաբեկչական համալիր եւ երկարատեւ ռազմավարության օգնությամբ»,- ասված Օբամայի ուղերձում։