Միջազգային

Ամերիկացիներն այժմ ահաբեկչությունից ավելի շատ են վախենում, քան սեպտեմբերի 11-ից հետո

Ամերիկացիներն այժմ ահաբեկչությունից ավելի շատ են վախենում, քան սեպտեմբերի 11-ից հետո: NBC News-ի և Wall Street Journal-ի անցկացրած հարցման համաձայն «Իսլամական պետություն» կազմակերպության ահաբեկչությունից վախեցող ամերիկացիների թիվը անցել է այն ցուցանիշից, որը գրանցվել էր 2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո: Ուսումնասիրության տվյալներով՝ ԱՄՆ-ի բնակչության 47%-ը կարծում է, որ երկիրը ահաբեկչական հարձակումներից ավելի վատ է պաշտպանված, քան մինչև 2001-ի երկվորյակ-աշտարակների հետ կատարված ողբերգական իրադարձությունները: Պարզվել է նաև, որ ամերիկացիների թիվը, ովքեր կարծում են, որ 2001-ի իրադարձություններից հետո Ամերիկայում կյանքն ավելի ավնտանգ է դարձել, հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ ընդամենը 26%:

Ամերիկացիների 61%-ը կարծում է, որ «Իսլամական պետության» դեմ ամերիկյան զինված ուժերի օգտագործումը բխում է երկրի շահերից: Նշվում է, որ անցած տարի Ասադի ռեժիմի տապալման նպատակով Սիրիայի ամերիկյան զորքերի ներխուժմանը աջակցել էր հարցվածների 21%-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button