Հասարակություն

ՄՄ- ի անդամակցությունը կբարելավի ՀՀ տնտեսական վիճակը, կարծում է քաղաքացիների 40 տոկոսը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում մարդիկ իրենց ընտանիքի տնտեսական վիճակն ավելի բարվոք են համարում, քան երկրի ընդհանուր տնտեսական վիճակը, ցույց են տվել «Գելափ» ինթենեյշնլի» անցկացրած հարցումները։  Ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նման տարբերությունը բացատրում է հարազատներից ստացված օգնությամբ։

Հարցումներն անցկացվել են օգոստոսի 8- 18- ը, մասնակցել է 1067 մարդ։

Հարցվածների  33 տոկոսը չի հավատում, որ մեկ տարի հետո ավելի լավ է ապրելու։  Իսկ կյանքով լիովին բավարվավածները հարցվածների 50 տոկոսն են կազմում: 57 տոկոսի կարծիքով` Հայաստանի անդամակցությունը ՄՄ ցանկալի է:

Այն, որ անդամակցելով ՄՄ-ին կլավանա Հայաստանի տնտեսական վիճակը, կարծում է հարցվածների 40 տոկոսը, սակայն  15 տոկոսի կարծիքով` կբարձրանան ապրանքների գները: Հարցվածների 43 տոկոսը դեմ է, որ Հայաստանն անդամակցի ՄՄ- ին առանց Արցախի։

Այ հասարակույան 93 տոկոսն իրազեկ է ուկրաինական իրադարձություններին։ 44 տոկոսը նշել է, որ դա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ընթացող ազդեցությունների պայքար է, 34 տոկոսի կարծիքով էլ` քաղաքացիական պատերազմ։ 16 տոկոսը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող իրադարձությունները թաքնված զինված հակամարտություն են։

Ցուցադրել ավելի
Back to top button