ԿարևորՔաղաքական

Հունաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Հունաստանի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 54, դեմ՝ 42, ձեռնպահ՝ 3 պատգամավոր,հաղորդում է  Asbarez -ը:
Այսուհետ Հայոց ցեղասպանությունը ժխտողներին Հունաստանում սպասվում է խոշոր դրամական տուգանք և բանտարակություն:  Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է` Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:

«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button