ԿարևորՔաղաքական

Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը

ԱԳՆ մամուլի ծառայությունը տարածել է  նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունած օրենքի կապակցությամբ. «Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։ Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»:

Ցուցադրել ավելի
Back to top button