Հասարակություն

Երեխայի իրավունքների ոտնահարման դեպքեր՝ հատուկ կրթական հաստատություններում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հատուկ կրթական հաստատություններում մոնիթորինգի արդյուքնում հայտնաբերվել են երեխայի իրավունքների ոտնահարման դեպքեր: Ներկայացնելով ԿԳ և տարածքային կառավարման նախարարությունների ենթակայության տակ գտնվող հատուկ կրթական հաստատությունների մոնիթորինգի 2013 թ. արդյունքները` ԿԳ նախարարը փաստել է, որ չնայած ոլորտում առկա բազմաթիվ աղաղակող խնդիրներին, դրանց մի մասն արդեն լուծվել է: Մոնիթորինգ ինրականացվել է ԿԳ նախարարի հրամանով ստեղծաված հանրային դիտորդական խմբի կողմից 2013թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին` 22 կրթական հաստատություններում:

2013թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին մոնիթորինգի ենթարկված 22 հատուկ կրթական հաստատություններում միայն մեկ այցելության ընթացքում արձանագրվել են երեխաների հիմնարար կարիքների և իրավունքների ոտնահարման մի շարք դեպքեր, այդ թվում երեխաների կարգապահության համար կիրառվող անընդունելի մեթոդներ, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական բռնության ու անտեսման դեպքեր: Իրականացված մոնիթորինգի զեկույցի համաձայն այս հաստատությունները բավարար ջանքեր չեն գործադրում նաև երեխաների ու ընտանիքի անդամենրի միջև կանոնավոր կապ ստեղծելու հարցում:

Անտեսվում են նաև երեխաների կանոնավոր բժշկական ստուգումներն ու երեխաների կարծիքը իրենց իսկ սննդի, հագուստի և ժամանցի հարցերում: Ներկայացնելով մոնիթորինգի արդյուքները` հանրային դիտորդական խմբի անդամ, զեկույցի հեղինակ Միրա Անտոնյանը նշեց, որ երեխայի հետ աշխատող ցանկացած մասնագետ պարտավոր է բացահայտել բռնության դեպքերը և հաղորդել դրանց մասին համապատասխան մարմիններին: Միևնույն ժամանակ դա պետք է արվի զգուշորեն, առանց երեխային կամ ընտանիքին վնաս հասցնելու: ԿԳ նախարարությունն իհարկե, ծանոթանալով մոնիթորինգի արդյունքներին ընդունում է ոչ միայն ոչ միայն հաստատություններին վերաբերող քննադատությունները, այլև մասնագիտական խմբի կողմից արված առաջարկները:

Չնայած ոլորտում առկա բազմաթիվ աղաղակող խնդիրներին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի կարող անտեսել նաև ձեռքբերումները:
Նախարարին ի դեպ մտահոգում են ոչ միայն շենքային պայմանները, այլև սոցիալական խնդիրների պաճառով նման դպրոցներում հայտնված երեխաների խնդիրը:

Նշենք, որ 22 հատուկ կրթական հաստատությունների խնամքի տակ են գտնվում 2016 երեխաներ, որոնցից 1081-ը գիշերում են այս հաստատություններում և որոնց մեծ մասը տղաներ են: Ընդունելով ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված երեխայի խնամքի հաստատությունների վերակազմավորմանը` մոնիթորինգի զեկույցում առաջարկվում է փակել այն հատուկ կրթական հաստատությունները, որոնք գործում են երեխայի խնամքի անընդունելի չափանիշերի ներքո և կիրառում են ոչ պատշաճ կրթական և ուսուցման մեթոդներ:

Ցուցադրել ավելի
Back to top button