Միջազգային

ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Սերբիային Ադրբեջանը կտրամադրի 300 միլիոն եվրոյի վարկ

Ադրբեջանը Սերբիային հատկացրել է 300 միլիոն եվրոյի վարկ: Գումարը տրամադրվել է 15 տարի ժամկետով: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը, համապատասխան համաձայնագիրը կնքվել է Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ Բաքու կատարած այցի ընթացքում: Երկու երկների արտգործնախարարները նաև քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքը: Մամեդյարովը նշել է, որ պաշտոնական Բաքվի համար կարևոր է Սերբիայի դիրքորոշումը որպես երկրի, որը 2015 թվականի հունվարի մեկին ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը:

Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչն այսօր ասել է, որ իր երկիրը ԵԱՀԿ նախագահության ժամանակահատվածում՝ հաջորդ տարեսկզբից իր ավանդը կներդնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Ես, արդեն որպես ԵԱՀԿ գործող նախագահ, կգամ տարածաշրջան և կանեմ այն ամենն ինչ կարող եմ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար: Իմ վերաբերմունքը հարցին շատ լուրջ է լինելու, դա մեզ համար քաղաքական տուրիզմ չէ», Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Իվիցա Դաչիչը: Սերբ դիվանագետը ընդգծել է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն երկխոսության ճանապարհով, և դա միակ ելքն է:Դաչիչնը նաև ասել է, որ չէր ցանկանա երկակի չափանիշների խնդիրը, որի հետ իր երկիրը նույնպես առնչվել է: Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ այժմ ճշտվում է Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպման օրակարգը:Նույն աղբյուրը, հիշեցնենք, երեկ հայտնել էր, որ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ծագրվում է անցկացնել նոյեմբերին՝ Փարիզում:

«Հաջորդ շաբաթ համանախագահները հերթական այցով կլինեն տարածաշրջանում, այնուհետև Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կկայանա արտգոծնախարարների մակարդակով», ասել է Էլմար Մեմեդյարովը:

Ցուցադրել ավելի
Back to top button